«Al Jazeera» հեռուստաալիքին տված հարցազրույցում Իրանի արտգործնախարար Աբաս Արաղչին անդրադարձել է Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանիի սպանությանը՝ ասելով. «Ամերիկացիներն ու իսրայելցիները մինչ օրս չեն հասկացել հետևյալը. Իրանի Իսլամական Հանրապետությունն ունի ամուր քաղաքական համակարգ՝ կայացած ինստիտուտներով։ Առանձին անհատի ներկայությունը կամ բացակայությունը չի ազդում համակարգի կառուցվածքի վրա»։               
 

Ֆանտանում և Ապարանում աշնանացանը թփակալել է, իսկ ՈՒրցաձորում սկսվել են ծխախոտի սերմերի հավաքման աշխատանքները

Ֆանտանում և Ապարանում աշնանացանը թփակալել է, իսկ ՈՒրցաձորում սկսվել են ծխախոտի սերմերի հավաքման աշխատանքները
03.10.2012 | 14:17

Հոկտեմբերի 2-ի օպերատիվ տվյալներով` «Ախուրյան-Արաքս» ոռոգման համակարգը լրացնող Ախուրյանի ջրամբարում (տարողությունը` 525 մլն խմ) կուտակված ջուրը, որը հավասարապես բաժանվում է Հայաստանի և Թուրքիայի հանրապետությունների միջև, ներկայումս 16,0 մլն խմ է: «Սևան-Հրազդան» ոռոգման համակարգի բաժինը հնարավորինս լրացնող Ապարանի ջրամբարում (տարողությունը` 91 մլն խմ) կուտակված ոռոգման ջրի քանակը գերազանցում է 10,6 մլն խմ-ն, Ազատի ջրամբարում (տարողությունը` 70 մլն խմ) կուտակվածը` 8,47 մլն խմ-ն, իսկ Կեչուտինը (տարողությունը 25 մլն խմ)` 17,6 մլն խմ-ն:

Անցած շաբաթվա (սեպտեմբերի 24-30) եղանակային բարենպաստ պայմանների արդյունքում հանրապետությունում շարունակվել է գյուղատնտեսական մշակաբույսերի բերքահավաքը: Ըստ ագրոօդերևութաբանների, լեռնային շրջաններում ներկայումս ընթացքի մեջ են աշնանացան ցորենի ցանքի և նախացանքային աշխատանքները: Ֆանտանում և Ապարանում աշնանացանը թփակալել է, Մերձավանում առվույտի չորրորդ հունձն է, իսկ ՈՒրցաձորում սկսվել են ծխախոտի սերմերի հավաքման աշխատանքները: Հովտային որոշ շրջաններում կատարվում են նաև աշնանացանքերի ոռոգումներ:
Նշենք նաև, որ հանրապետությունում օդի ամենաբարձր ջերմաստիճանը սեպտեմբերի 24-30-ին նորմայից բարձր է եղել 1-4 աստիճանով: Այն Արարատյան դաշտում, Սյունիքի հովիտներում տատանվել է` +28+31, Տավուշում, Արցախում, Լոռիում` +23 +29 աստիճանի սահմաններում:
Նշված ժամանակահատվածում ամենացածր ջերմաստիճանը լեռնային շրջաններում դիտվել է 0 +5, Սյունիքի նախալեռներում և լեռնային շրջաններում` +2 +7 աստիճանի սահմաններում:


Հասմիկ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Դիտվել է՝ 41603

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ